Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ
Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում:
Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է տոնակատարության տրամաբանության շրջանակում ու, այդպիսով նաև, դառնում տոնական տրամադրության շարունակություն:

,- նշել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ բալետի աշխարհահռչակ ռուս պարուհու երևանյան ելույթն իր ուրույն տեղը կգտնի մայրաքաղաքի մշակութային կյանքի այս տարվա առատության մեջ:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և ջերմ ընդունելության համար` Անաստասիա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Պարուհին նաև նշել է, որ իր առաջին այցից ավելի քան վեց տարի անց գալով Երևան նախ և առաջ հաճելիորեն հիացել է քաղաքի ներկայիս անճանաչելիորեն գեղեցկացած արտաքին տեսքով:

,- նշել է Անաստասիա Վոլոչկովան և հավելել, որ կցանկանար ավելի շատ ներգրավված լինել հայկական մշակութային ծրագրերում:

Օգտվելով առիթից` բալետի աշխարհահռչակ ռուս պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաև մոտ ապագայում Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի պատանիների համար վարպետաց դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով առաջարկը, քաղաքապետարանի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետաց դասի անցկացումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն