Երևանում ամանորյա տոնածառ, հավանաբար, կտեղադրվի․ քաղաքապետարանի խոսնակ․ Factor.am

Այս տարի Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ, հավանաբար, կտեղադրվի․ Factor.am-ին հայտնեց  Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ անցյալ տարի 44-օրյա պատերազմի հետևանքով Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց, մայրաքաղաքի փողոցներում էլ ամանորյա ձևավորում չիրականացվեց։

2020 թվականի նոյեմբերի 24-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 100 մլն դրամ, որը պետք է ծախսվեր Երևանում ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման համար, հատկացնել Ստեփանակերտին։