Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին. տեսանյութ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ռուս ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Հանգամանքները պահանջում են մեզանից վճռական և անհապաղ քայլեր ձեռնարկել: Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով: Դաշնային ժողովի կողմից վավերացված բարեկամության պայմանագրերի և Դոնեցկի ու Լուգանսկիի հետ փոխադարձ օգնության համաձայն՝ ես որոշել եմ հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- ասել է Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում։

Նա նշել է, որ Ռուսաստանը չի կարող իրեն ապահով զգալ, զարգանալ, գոյություն ունենալ Ուկրաինայից բխող մշտական ​​սպառնալիքի պատճառով, և որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անընդունելի է: Հավելենք, որ Պուտինի ուղերձին հաջորդեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: