Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժել. օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, 25-ի գիշերը 4-6 աստիճանով։