Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերված և Ադրբեջանի կողմից հայկական կողմիցն փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1568 է, որից 27-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: