«Ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից» դեսպան Ջոնաթան Էյվսը շուտափույթ ապաքինում է մաղթում

«Ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից» դեսպան Ջոնաթան Էյվսը շուտափույթ ապաքինում է մաղթում
«Ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից» դեսպան Ջոնաթան Էյվսը շուտափույթ ապաքինում է մաղթում

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը շուտափույթ ապաքինում է մաղթել Պարույր Հայրիկյանին:
«Ինչպես բոլորը այնպես էլ ես ցնցված եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր: Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ըստ ՄԹ դեսպանատան տարածած մամլո հաղորդագրության նշել է դեսպանը:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 23:00-ի կողմերը հրազենից աջ անրակի շրջանում վնասվածք է ստացել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում: Նրան անմիջապես տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ եւ, բժիշկների հավաստմամբ, բարեհաջող անցկացրել են վիրահատությունը:

Նրան այցելության են եկել հիվանդանոց պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահական ընտրություններում առաջադրված մյուս թեկնածուները:

Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն է:

© Medialab.am