Երկօրյա գործնական դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

Երկօրյա գործնական դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար
Երկօրյա գործնական դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

«Հաղորդակցման և իրազեկման հմտություններ. մեդիան որպես փոփոխությունների գործիք»
Երկօրյա գործնական դասընթաց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար
Երևան, Հայաստան
Մայիսի 22-23, 2015 թ.
 

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ հասարակական կազմակեպությունների եւ ակտիվ քաղաքացիական խմբերի անդամներին, մասնակցելու «Հաղորդակցման ևիրազեկման հմտություններ. մեդիան որպես փոփոխությունների գործիք» երկօրյա գործնական դասընթացին:

 Դասընթացը մասնավորապես կներառի հետևյալ թեմաները՝ 

  • մեդիա արշավներ կազմակերպելու ռազմավարության մշակում, նախապատրաստություն 
  • մամլո հաղորդագրություն, մուլտիմեդիա պատմություն ստեղծելու գործնական հմտություններ, 
  • ինֆոգրաֆիկայի տեսակներ և պատրաստման հմտություններ, 
  • առցանց ուղիղ հեռարձակման կազմակերպում (livestream),

Դասընթացի մասնակիցները կփորձեն ինքնուրույն կիրառել ձեռքբերված հմտությունները գործնական առաջադրանքների ժամանակ:

Դասընթացները կանցկացնեն մեդիա, հանրային իրազեկման և ՏՀՏ ոլորտի մասնագետներ:

Դասընթացը տեղի կունենա մայիսի 29-ից 30-ը, Երևան քաղաքում Պատերազմի և խաղաղությանլուսաբանման ինստիտուտի  և Հանրային լրագրության ակումբի գրասենյակում (Սարյան 30, երկրորդ հարկ):

Կազմակերպությունը կհոգա 6 մարզային մասնակցի ճանապարհի և կացության ծախսերը:

Դասընթացին մասնակցելու համար ուղարկեք համառոտ կենսագրություն /CV/՝ լրացված հայտի հետ միասին[email protected] էլեկտրոնային հասցեին:

Միջոցառման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել  + 374 10 58 48 99  կամ  +37460 505 898.

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2015 թ. մայիսի 10-ն է ։

Դասընթացի արդյունքում, մասնակիցները կհասկանան, թե ինչպես իրազեկումը  կարող է նպաստել իրենցկազմակերպությունների  նպատակների իրագործմանը, նաեւ  կծանոթանան որոշ առանցքային գործիքների եւմեթոդների հետ, որոնք օգտագործվում են շահերի պաշտպանության, այդ թվում` քարոզչության եւ հանրայինիրազեկման ժամանակ:

Դասընթացը նաեւ թույլ կտա ՔՀԿների մեդիա իրազեկման մասնագետներին բարելավել իրենցհաշվետվողականության եւ հաշվետվություններ պատրաստելու հմտություններն իրենց իսկկազմակերպության աշխատանքների հիման վրա: