Բացահայտվել է Տեղ գյուղի հացատանը հնչած կրակոցի դեպքը․ Տեսանյութ

Մայիսի 4-ի գիշերը «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգել են, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի 45-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համալիր հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզել են, որ տղամարդը հրազենային վիրավորումը ստացել է Սյունիքի Տեղ համայնքի հացատներից մեկում։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի ընթացքում էլ մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ։

Շուտով հայտնի է դարձել նաև գտնվելու վայրը։ Գորիսի բնակիչ, 44-ամյա տղամարդը օպերատիվ կերպով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։