Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Հայաստանի դեսպանությունը:
«Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այս բարբարոսական արարքի զոհերի ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է գրառման մեջ: