Թուրքիան հատուկ գործողությամբ իր քաղաքացիներին կտարհանի Չինաստանից. ermenihaber.am

ermenihaber-ը գրում է, որ Չինաստանի Ուհան  քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու և այնտեղ բնակվող իր քաղաքացիներին  տարհանելու համար Թուրքիան ռազմական A400M տեսակի բեռնափոխադրող ինքնաթիռը վերածել է շտապօգնության ինքնաթիռի: 

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` թուրքական ինքնաթիռը մեկնել է Կայսերիի (Կեսարիա) օդանավակայանից և վայրէջք է կատարել չինական Էթիմեսգութ ռազմական օդանավակայանում: Այն Ուհան քաղաքում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին տեղափոխելու է Թուրքիա:

Նշվում է, որ ինքնաթիռում Թուրքիայի քաղաքացիներին ուղեկցելու են մի շարք բուժաշխատողներ և վարակաբաններ:

Հիշեցնենք, որ այս նոր վիրուսի տարածման հետևանքով զոհերի թիվը հասել է 170-ի, հաստատվել է վարակման 7771 դեպք, այդ թվում առաջինը՝ Տիբեթում։