«Հենց սարքը տեղադրվեց, ես նորից կարողացա շնչել». Հայաստանին է տրամադրվել 200 թթվածնի խտացուցիչ

«Առանց թթվածնի խտացուցիչի անհնար էր որևէ բան անել, այդ թվում՝ խոսել։ Հենց սարքը տեղադրվեց, ես նորից կարողացա շնչել»: Եվրոպական միության աջակցությամբ COVID19-ի դեմ պայքարում Հայաստանին է տրամադրվել 200 թթվածնի խտացուցիչ։

Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնությունը շարունակում է առանցքային դեր խաղալ COVID-19 համավարակի դեմ պայքարի և Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի երկարաժամկետ հզորացման գործում:

Այդ մասին հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստայան գրասենյակից։