Թող ապացուցի, թե կաշառք տվել է․ հայտնի ձայնագրության ուսուցչուհին պատրաստվում է մինչև վերջ գնալ․ Ազատություն

Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երևանի 122 դպրոցում։ Փաստերի ստուգման հարթակի հրապարակած այս հոդվածն ու կցված ձայնագրությունը պայթեցրեց համացանցը։ Ըստ Փաստեր ստուգող լրագրողների՝ ուսուցչուհին 1500 դոլար է վճարել տնօրենին աշխատանքի անցնելու համար և ամեն ամիս իր աշխատավարձից մի մաս է հատկացրել տնօրենին դասաժամերն ապահովելու համար, գրում է Ազատությունը։