«World Press Photo»-ի կողմից հայ լուսանկարչի «Քնած զինվորը» լուսանկարի մակագրությունը վերախմբագրվել է

«World Press Photo»-ի կողմից հայ լուսանկարչի «Քնած զինվորը» լուսանկարին ավելացված ոչ հավասարակշռված (միայն ադրբեջանական իրողությունները արտացոլող) մակագրությունը վերախմբագրվել է։ Այս մասին հայտնում է լուսանկարի հեղինակ Վաղինակ Ղազարյանը Ֆեյսբուքի էջում։ Նա գրել է․

«Ամիս առաջ, «Վորլդ Պրես Ֆոտո» -ից ստացա լավ լուր, ֆոտոմրցույթում «Քնած զինվորը» ֆոտոյի մրցանակի առաջադրման մասին։ Սակայն այս լուրը ստվերվեց, «Վորլդ Պրես Ֆոտո»-ի կողմից ավելացված, ոչ հավասարակշռված (միայն ադրբեջանական իրողությունները արտացոլող ) մակագրության պատճառով։

Մեկ ամիս շարունակ տևած արդյունավետ աշխատանքի շնորհիվ, հնարավոր դարձավ վերախմբագրել տեքստը, շնորհիվ այն թիմի և մարդկանց, ովքեր անտարբեր չէին իրականության օբյեկտիվ արտահայտման և արդարության վերականգման համար։

Առանց այս համառ դիմադրության, Հայաստանը ներկայացնող ֆոտոն, Հայաստանը պիտի ներկայացներ ողջ աշխարհին, ոչ օբյեկտիվ տեսանկյունից, փաստերի միակողմանի ներկայացման պատճառով, և այդ կոնտեքստով կմնար ֆոտոժուռնալիստիկայի պատմության մեջ։

Ողջունում եմ մեզ բոլորիս այս հաղթանակի համար.

Նազիկ Արմենակյանին,

Անահիտ Հայրապետյանին,

Սառա Խոջոյանին,

Սեդա Գրիգորյանին,

Աննա Նաղդալյանին,

Լուսինե Մարտիրոսյանին,

Լինդա Բերբերյանին,

Տիգրան Մկրտչյանին և նրա թիմին։

Իմ բոլոր ընկերներին և կոլեգաներին և սրտացավ մարդկանց իրենց խորհուրդների և աջակցության համար»։