Գավառում վենդետայի հետևանքով հիվանդանոցում 2 անձի կոկորդ են կտրել. Armlur.am

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ի դաժան սպանություն է տեղի ունեցել, որի հետևանքով չորս մարդ է սպանվել։ Armlur.am-ը տեղեկացնում է, որ անչափահասների մասնակցությամբ վեճից հետո հնչել են կրակոցներ, որի հետևանքով 2 քաղաքացի է սպանվել, երկու քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց։ Սպանությունը վրդովեցրել է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչներին։

Armlur.am-ը տեղեկացնում է, որ նրանք ձողերով և դանակներով զինված գնացել են Գավառ և ներխուժել են հիվանդանոց ու սկսել են ջարդուփշուր  անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք և դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:

Լրատվամիջոցը կատարվածը որակում է վենդետա և տեղեկացնում, որ հիվանդանոց ներխուժած անձանց նույնիսկ հետ չի պահել Գավառ մեկնած ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը, որն այնտեղ է մեկնել վերահսկողությունից դուրս եկած իրավիճակը կառավարելու նպատակով։