Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր․ Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր։

«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։ Ինչպես նաև սահմանվում են դիմակ կրելու կանոններ։ Հասկանում եմ, որ շատ անհարմարություններ է իր հետ բերելու դիմակի կրումը այս եղանակային պայմաններում, բայց, ցավոք, այս փուլում կանոնների նեղ շրջանակ կա, որը մնացել է և այս նեղ շրջանակից ընտրվել են ամենաէֆեկտիվները։ Մասնավորապես, դիմակի կրումը էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի վարակի տարածման ինտենսիվությունը»,- նշեց Ավինյանը։

https://www.facebook.com/watch/?ref=external&v=337240180594390