«2008-2017 թթ-ին, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ, ՀՀ-ից փախել է 372 800 մարդ»․ Հայկ Գևորգյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն ԱԺ նիստում վիճակագրություն ներկայացրեց, թե Հայաստանից նախորդ իշխանության օրոք քանի մարդ է ատագաղթել։ Ըստ պատգամավորի՝ 2008-2017 թվականների 10 տարիների ընթացքում, երբ ԲՀԿ-ն եղել է կոալիցիայի անդամ և կրել է կառավարության գործունեության պատասխանատվությունը, Հայաստանից փախել է 372 800 մարդ։

«Հեղափոխությունից հետո 2018-ին Հայաստան է վերադարձել 26 000 մարդ, 2019-ին Հայաստան է վերադարձել 14 000 մարդ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում, երբ դուք կոալիցիայի անդամ էիք, Հայաստանից մեկնել են, գնացել են, հեռացել են 372 800 մարդ, իսկ հեղափոխությունից հետո Հայաստան է վերադարձել 41 000 մարդ»,- ասաց Գևրոգյանը։