«Վերածել եք մշնախի գործառույթը տրիվիալ «գործ սարքող-տվողի» դերակատարության». Վահան Արծրունի

Երաժիշտ, երգահան, Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին անդրադարձել է արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակին։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ

Գոգոլ Ցենտրի և ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի ռուսաստանյան հայտնի պուտինյան խայտառակ պրոցեսի հայկական copy-paste կամ ՆԵՈՄԱԿԿԱՐՏԻԶՄի սկիզբը մեր հայրենիքում՝ Հերթագրվեք, «կոռումպացված» ու «ստոր» արվեստագետներ, բոլորիդ դատարաններով ենք քարշ տալու։

Ու՞ր եք տանում մշակույթը, ախր «վհուկների որսը» ձեր ատյանից պետք է սկսել։ 

Դուք վստահելի չեք, համագործակցությունը ձեզ հետ վտանգավոր է արվեստագետի համար, հասկանու՞մ եք։ Նման հրապարակումներով ոչ միայն վարկաբեկում եք պետությունը , այլ նաև վանում եք բոլորիս։ Դուք վտանգավոր եք մշակույթի և արվեստի համար։ Մենք դա կանխազգում էինք, բայց հիմա ինքներդ ՓԱՍՏԵՑԻՔ, ախր։ 

Արվեստագետին դատարաններով վախեցնելով ի՞նչ եք ակնկալում ապագայում՝ տիտուլյառ «մտավորականների» հերթական «ցանկ» ձեզ համա՞ր ու վերադասին «պոզիտիվ» դատարկ զեկույցնե՞ր։ Տեսել ենք դա, սովոր ենք։ 

Վերածել եք մշնախի գործառույթը տրիվիալ «գործ սարքող-տվողի» դերակատարության։ Էլ ուրիշ բան չկա՞ անելու այս ոլորում»։