Կանոնները պահենք, որ կարողանանք ճանապարհները բացել. Փաշինյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտագնա աշխատանքի մեկնողներին հայտնեց, որ պետք է հակահամաճարակային կանոնները պահպանելով հաղթահարենք կորոնավիրուսը, որպեսզի արտերկիր մեկնելու ճանապարհները բացելու հնարավորություն ստեղծվի:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզի Լիճք համայնք այցելության ընթացքում:

«Պետք է դիմակը դնենք, սոցիալական հեռավորությունը պահպանենք, կանոնները պահպանենք, միասին հաղթահարենք կորոնավիրուսը, որպեսզի կարողանանք ճանապարհները բացել»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը Լիճքում ծանոթացավ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին։