Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ժամը 12:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Սարավան-Զանգեր հատվածը (բեռնատարների համար) և Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները:

Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։