Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր:

Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը:

Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ Կառավարությանը ներկայացնելը:

Դեռևս չլուծված է մնում փախստականների բնակարանային ապահովման և նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցը:

Առկա են անբարենպաստ պայմաններ Նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ չգտնվող այլ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների համար:

 

Արձանագրված դրական զարգացումները

Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:

Բացահայտվել և արձանագրվել են համայնքի ղեկավարի uեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունների սահմանազանցման մի շարք դեպքեր:

Նախարարությունը մշակել է «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

Իրականացվել է համայնքներում ծրագրային բյուջետավարման ներդրում, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային և վարկային ծրագրերի ներգրավման ապահովում:

2012 թվականին գրանցվել է Երևանի և մարզերի միջև եկամուտների տարբերության կրճատում և բնակչության արտահոսքի նվազեցում, հայրենի բնակավայրում ապրելու և աշխատելու ցանկության աճ: