Օգոստոսի 11-ին, ժամը 19։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է կամրջի վրա, փակելով երթևեկությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները N զորամասի տանիքը (մոտ 500 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք։