ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։

Նա ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։