Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել արդիականացված երեք վագոնով նոր շարժակազմը․ լուսանկարներ

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։


Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։


Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։

Возможно, это изображение (2 человека и в помещении)
Возможно, это изображение (1 человек и в помещении)
Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
Возможно, это изображение (5 человек и в помещении)
Возможно, это изображение (6 человек и в помещении)
Возможно, это изображение (3 человека и поезд)