ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ գործադիրի օգոստոսի 20-ի նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար:
«Դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն դոլար, և դրանով նախատեսվում է, որ ձեռք կբերվեն միջոցներ՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ մեր երկրին: Մինչ օրս էլ ստացել ենք բազմակողմանի օգնություն»,- ասաց Թորոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։