«Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ». Արա Մելիքջանյան

«Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ». Արա Մելիքջանյան
«Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ». Արա Մելիքջանյան

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը հրաժարվել է պաշտոնից։ Այդ մասին նա տեղեկացրել է իր գրառման մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ շիրակցիներ,

Այսօր դիմում եմ գրել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվելու վերաբերյալ։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել աշխատելու Շիրակի մարզպետարանի աշխատակազմի հետ։ Մի ընտանիք, որն աչքի է ընկնում իր պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով և մարզի նկատմամբ անսահման նվիրումով։

Շնորհակալ եմ նաև իմ քաղաքական թիմին՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և ՀՀ վարչապետ` մեծարգո պարոն Փաշինյանին, ժամանակին ինձ նմանօրինակ կարևոր և պատասխանատու պաշտոն վստահելու համար։ Հպարտ եմ, որ ՔՊ թիմի անդամ եմ։ ՔՊ թիմն այն եզակի քաղաքական թիմն է, որն իրապես ժողովրդավարական արժեքների և սկզբունքների վրա է հիմնված։

Անկախ պաշտոնից կամ իմ աշխատանքի ձևաչափից աշխատել եմ և աշխատելու եմ հանուն իմ հարազատ քաղաքի և մարզի հիմնախնդիրների լուծման»։