ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը

ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը
ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն Արտակ Զեյնալյանի հրաժարականին անդրադարձել է Shantnews-ին տված հարցազրույցում:

«Խնդիրները և  միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

Արտակ Զեյնալյանը հունիսի 7-ին հրաժարական տվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: Հունիսի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: