«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում». Հրայր Թովմասյանի արձագանքը Վահե Գրիգորյանի հայտարարությանը. Azatutyun.am

«Ոնց տեսնում եք, ես աշխատանքի եմ գնում», – այսօր «Ազատության» խնդրանքով արձագանքելով Վահե Գրիգորյանի՝ երեկ Ազգային ժողովում արված հայտարարությանն, ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

Երկու օր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն, ում երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ երեկ Ազգային ժողովում, հենց Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Վահե Գրիգորյանը նաև ասաց, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցված են։

Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. – «Եթե ինչ-որ հայտարարությունների անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ, էս պահին ոչինչ չունեմ ասելու»։

Մանրամասները՝ այստեղ