15-ամյա աշակերտի մահվան կապակցությամբ դպրոցի տնօրինությունը հաղորդագրություն է տարածել

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոցը ցավակցություն է հայտնել ծեծի հետևանքով աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:

«Դպրոցի տնօրենությունը, ողջ անձնակազմը, աշակերտական և ծնողական կազմը խորը կսկիծ են ապրում 10-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի կորստի առթիվ. տասնհինգ տարին չբոլորած մի լույս էլ հանգավ…

Ցավակցում ենք ծնողներին , հարազատներին, ընկերներին . աղոթում ենք Նարեկի հոգու խաղաղության համար»,- ասված է հաղորդագրության մեջ: