Եթե Արցախի հանցագործ օլիգարխ գեներալները Փաշինյանի հետ խաշ են կերել, չի նշանակում՝ թիկունքից դանակով չեն խփելու. Ժիրայր Սեֆիլյան. Factor.am

Factor.am-ի հարցազրույցը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ ներկայացնում ենք ստորեւ։

– Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները մոտենում են։ Դուք, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեք թեկնածուներից երկուսի՝ Վիտալի Բալասանյանի և Սամվել Բաբայանի հետ: Առաջադրվածներից ո՞ւմ եք պատկերացնում որպես նախագահ և ի՞նչ ռիսկեր են առկա։

– Այսօր Արցախում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, և իշխանությունները կարծում են, թե իրենք վերահսկում են իրավիճակը, սխալվում են: Եթե այնտեղ մի քանի օլիգարխ, հանցագործ գեներալ եկել են, պարոն Փաշինյանի հետ խաշ են կերել, այսինքն՝ օբյեկտ են այցելել, դա չի նշանակում, որ այդ մարդիկ դանակով թիկունքից Նիկոլ Փաշինյանին չեն խփելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հայտնի մի քանի օլիգարխ կամ իբր թե դիվանագետ մրցակցում են, և դրանցից մեկը նախագահ է լինելու, նա չարաչար սխալվում է։ Այդ մարդիկ շատ շուտ դուրս են գալու Երևանի վերահսկողությունից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: