Նրանք ինձ կսպանեն․ օդանավից ձերբակալված բելառուս բլոգերը խնդրել է օդաչուներին վայրէջք չկատարել Մինսկում

Բելառուսի ոստիկանության կողմից ձերբակալված NEXTA թելեգրամ-ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը խնդրել է Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair ավիաընկերության օդաչուներին վայրէջք չկատարել Մինսկում։

Նա պնդել է, որ տեղի իշխանությունները իրեն կսպանեն՝ հիմնավորելով, որ փախստական է հանդիսանում։ Այս մասին իր Instagram-ի էջում պատմել է ինքնաթիռի ուղևորներից մեկը։

Նրա խոսքով՝ լսելով Մինսկում վայրէջք կատարելու որոշման մասին, լրագրողը մոտեցել է օդաչուներին։ «Մի արեք դա։ Նրանք ինձ կսպանեն։ Ես փախստական եմ»,- ասել է նա։

Ի պատասխան օդաչուները նշել են, որ պարտավոր են հարկադիր վայրէջք կատարել, քանի որ ընկերությունը միջազգային պայմանագրերով կապված է։ Բացի այդ, ուղևորը նաև Մինսկի օդանավակայանի սպասասրահից լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում համազգեստով մի տղամարդ է։ Լուսանկարին կից ուղևորը գրել է․ «Մեզ հետ վարվում էին, ինչպես բանտարկյալների հետ»։

Հիշեցնենք, որ Ryanair-ի օդանավը ականապատման մասին հաղորդագրությունից հետո շտապ վայրէջք էր կատարել Բելառուսի մայրաքաղաքում, որը պարզվել էր, որ կեղծ էր:

Նշվում է նաև, որ ՄիԳ -29 կործանիչը օդ է բարձրացվել ՝ ինքնաթիռն ուղեկցելու համար:

Ուղևորների թվում է եղել ընդդիմադիր Nexta հեռագրային հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը բերման էր ենթարկվել փաստաթղթերը ստուգելիս:

Աղբյուր՝ Factor.am