«Պարույրի մոտ էի։ Լավ էր։ Բոլորիդ բարևում էր». Լուրեր հիվանդանոցից

«Պարույրի մոտ էի։ Լավ էր։ Բոլորիդ բարևում էր». Լուրեր հիվանդանոցից
«Պարույրի մոտ էի։ Լավ էր։ Բոլորիդ բարևում էր». Լուրեր հիվանդանոցից

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձից հետո, թեեւ բժիշկները բարեբախտաբար նրա վիճակը կայուն են գնահատել, նշելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, այնուամենայնիվ, մարդկանց հանգստացնելու նպատակով, հիվանդանոցից քաղաքական գործիչները շարունակում են համացանցի միջոցով իրավիճակի մասին գրառումներ կատարել:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Երեւանի Տպագրիչների փողոցում նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ է կատարվել: Հրազենային վնասվածքներով, Հայրիկյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ:

«Հիվանդանոցում եմ: Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն է, անգամ հիվանդանոցային պալատում, ձախողված մահափորձից հետո նա ուժեղ և խիզախ մարտիկ է: Նորից առողջություն և բարի գիշեր»,-գրում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Պարույրի մոտ էի։ Լավ էր։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորիդ բարևում էր»,-Ֆեյսբուքի օգտատերերին է իր նամակն ուղղում, պատգամավոր, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը։

© Medialab.am