Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Գյումրիի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վազգեն Մանուկյանը իր ելույթում նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել նոր Կառավարություն, որը ի վիճակի կլինի երկիրը ոտքի կանգնեցնել և կայունացնել, որից հետո պետք է անցկացնել արտահերթ ընտրություններ:

«Թող ժողովուրդը որոշի, թե ինքը ինչ իշխանություն է ուզում, իսկ վարչապետը և իշխանությունները պետք է ապահովեն, որպեսզի ընտրությունները լինեն մաքուր»,- ասաց Մանուկյանը:

Ավելի վաղ ,«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն էր տարածել, որ նախաձեռնել է մարզային այցելություններ:

«Սիրելի՛ գյումրեցիներ, մեզ համար կարևոր է ձեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որի ընթացքում հնարավորություն կունենաք ձեզ հուզող հարցերը քննարկել Վազգեն Մանուկյանի հետ»,-ասված էր տարածված հաղորդագրության մեջ: