Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ 

Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ կուսակցությունը գրանցվել է 2025 թ-ի դեկտեմբերի 8-ին։ Կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք «Մեր ձևով» շարժման անդամներ են։

Նշենք, որ շարժումը ձեւավորվել է «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի ակտիվ նախաձեռնությամբ։