Ծանրորդ Լիանա Գյուրջյանը մտադիր է զարգացնել Եվրոպայի առաջնության հաջողությունը

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը մտադիր է զարգացնել Եվրոպայի առաջնության հաջողությունը:

«Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար շատ կարևոր էր: Մրցակցությունիցս գոհ եմ, բայց հիմնական գնահատականը կտան մարզիչները: Մեդալ կա, և ընթացքն էլ հաջող էր: Հույսով եմ, որ կկարողանամ հաջորդ մրցաշարերին առավել լավ արդյունք գրանցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գյուրջյանը:

Ծանրորդի խոսքով` առաջնության ընթացքը լարված է ստացվել իր համար, սակայն սա դեռ ամենը չէ, և ինքը մտադիր է հաջողություններ գրանցել Օլիմպիական խաղերում ևս: