Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ, ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը․ Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Քիչ առաջ կապվեցի այս պահին ազերիների հետ վիճաբանող Սոթքի հանքի աշխատակիցներից մեկի տղայի հետ:

Մերոնք 9-10 հոգի են, իսկ ազերիները` մի քանի տասնյակ: Ըստ վկայության` սահմանը գծել են և մի քիչ էլ անցել մեր պետական սահմանը: Թուրքերը հրաժարվում են խոսել մեզ հետ, թե բա մենակ ռուսների հետ կխոսենք»: