«Բարեբախտաբար, գտնվել է անհետ կորած մեր հայրենակից Դանիել Օվչարեկը». Լեհաստանի դեսպանատան շնորհակալությունը

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությամբ դեսպանատունը աջակցություն էր խնդրում անհետ կորած Դանիել Օվչարեկին գտնելու համար։ 

«Սիրելի´ հայ ընկերներ,

Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ, բարեբախտաբար, այսօր գտնվել է անհետ կորած մեր հայրենակից Դանիել Օվչարեկը:

Սրտանց շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ Դանիելի որոնումների գործում մեզ հատկացրած օգնության, ձեր անհանգստության և ակտիվ մասնակցության համար: Դա հնարավոր դարձավ ֆեյսբուկում հենց ձեր կողմից տարածած գրառումների շնորհիվ:

Հատուկ շնորհակալություն ենք հղում պարոն Վարդան Մովսիսյանին, ով, հանդիպելով պարոն Դանիելին, կապ է հաստատել Երևանում ԼՀ դեսպանության և Լեհաստանում գտնվող Դանիելի ընտանիքի հետ:

Եվս մեկ անգամ հայերն ապացուցեցին, որ նրանք մեծ սրտով մարդիկ են՝ միշտ պատրաստ արձագանքելու յուրաքանչյուր օգնության կոչին: Շատ շնորհակալ ենք»: