Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մերժեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի փաստաբանների բողոքը՝ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ:

Այսինքն՝ Արմեն Չարչյանը կշարունակի մնալ կալանավորված:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: