Հանձնուքի միջից հայտնաբերվել է 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Մ․Վ․-ի կողմից դատապարտյալ Հ․Մ-ի համար բերված հանձնուքը։ 

Զննությամբ հանձնուքի միջից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, թվով 14 կանաչավուն զանգված՝ փաթաթված խաղողի տերևներով, որոնց հետ միասին ընդհանուր քաշը կազմել է 161,56 գրամ։ 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Այդ մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։