Հեռուստամարաթոն. ավելի քան 1 մլն եվրո` Եվրոպայից

Հեռուստամարաթոն. ավելի քան 1 մլն եվրո` Եվրոպայից
Հեռուստամարաթոն. ավելի քան 1 մլն եվրո` Եվրոպայից

Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անց է կացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի արդյունքում հանգանակվել է շուրջ 1 միլիոն 300 000 եվրո:
Դրամահավաքին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները:
1,1 միլիոն եվրո հավաքվել է Ֆրանսիայից, 70 000 եվրո` Գերմանիայից, 18 000 եվրո` Շվեյցարիայից, 46 000 եվրո` Հունաստանից եւ 21 000 եվրո` Հոլանդիայից:

Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող, Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի բուն հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 25-ին` Լոս Անջելեսում:

© Medialab.am