Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցչի հետ

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցչի հետ։

Այդ մասին հայտնում են կուսակցությունից։

Քննարկվել է վարվող քաղաքականության մեջ արտախորհրդարանական ուժերի մոտեցումները լսելի դարձնելու ձևաչափի հարցը։ Հանդիպման արդյունքում այս կամ այլ հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։