Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ
Հեղինակ MediaLab

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին