ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է հայ գերիների վերադարձը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ռազմագերիների ազատ արձակումը: Թվիթերում նա գրել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտել պահվող բոլոր անձանց փոխանակման գործընթացը և հարգել կալանավորների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

«Հիշեցնենք, երեկ երեկոյան Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից փոխանցեցին՝ երեք ռազմագերիներ են վերադարձվել «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում»»,-նշում է աղբյուրը։