Ընտրություններին ընդառաջ «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել կոալիցիոն կուսակցությունների կողմից վերջին տարիների ընթացքում իրականացրած բնապահպանական խոստումները ու պարզել, որ նրանք թույլ են տվել բազմաթիվ սխալներ:
«Մաշտոցի այգի` կանաչ գոտին հատկացվեց բուտիկների համար, Ուսանողական այգի` կանաչ գոտում կառուցվեցին կապիտալ շինություններ, Կոմիտասի անվան այգի` «Նեմո» դելֆինարիումի անօրինական կառուցում, Դալմայի այգիների միջով անցնող արագընթաց մայրուղու կառուցման նախագիծ, Սուրենյանց փողոցի այգու տարածքում ռեստորանի շինարարություն, Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ շինության անօրինական կառուցում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Տերյան 62 հասցեում, շինարարական աշխատանքների համար ծառահատում Իսահակյան 28 հասցեում, անօրինական շինարարություն Մալացիա-Սեբաստիա համայնքում (ճշգրիտ հասցեն նշված չէ, ուղարկել են լուսանկարներ), անօրինական ծառահատում Կոմիտաս 60 հասցեում (տեսչությունը չկարողացավ լիակատար ստուգումներ անցկացնել ՀՀ ԱԺ-ում Հանրապետական կուսակցության պագամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող տարածքում) »,- արձանագրում է «Էկոլուրը»:
Վերջինիս նախագահ Ինգա Զարաֆյանը «Մեդիալաբին» հայտնում է, որ իրենց քննադատությունը ուղղված է 3 կոալիցիոն ուժերին՝ ՀՀԿ, ԲՀԿ ու ՕԵԿ կուսակցություններին: Նրանք ներկայացուցիչներն են զբաղեցրել ՀՀ Բնապահպանության, Էներգետիկայի ու բնական պաշարների, Գյուղտնտեսության եւ ՀՀ առողջապահության նախարարների պաշտոնները վերջին տարիներին:
«Ընտրություններ…Էկոլոգիա» նոր բացված բաժնի միջոցով նրանք ներկայացնելու են նաեւ այլ բնապահպանական խնդիրների բացթողումները նախկին տարիներին, ուսումնասիրելու են նոր ընտրական ծրագրերը ու հետեւելու են դրանց իրականացմանը ապագայում:
© Medialab.am