Մեքսիկայի ներկայացուցչուհին՝ «Միսս Տիեզերք 2021»

«Միսս Տիեզերք 2021» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Մեքսիկայի ներկայացուցչուհի Անդրեա Մեսան, գրում է rg.ru-ն:

Նշվում է, որ 26-ամյա Մեսան ուսումնասիրել է ծրագրավորում եւ պրոֆեսիոնալ դիմահարդար է, նա զբաղվում է սպորտի էքստրեմալ տեսակներով եւ մասնակցում Է կանանց իրավունքների համար պայքարող կազմակերպությունների աշխատանքին:

Թագի համար պայքարի եզրափակիչ փուլ էին անցել նաեւ Բրազիլիայի, Պերուի, Դոմինիկյան Հանրապետության եւ Հնդկաստանի ներկայացուցչուհիները։