ՌԴ-ն հարված է հասցրել Չեռնիգովի մանկապարտեզին

Ռուսական զորքերը գնդակոծել են Չեռնիգովի մանկապարտեզը։

24 ալիքի հաղորդմամբ՝ ՌԴ բանակը խուճապ սերմանելու համար նպատակաուղղված կերպով քաղաքացիական և բնակելի շենքերին է հարվածում։ Մանկապարտեզի շենքը զգալիորեն վնասվել է։

«Չեռնիգովը գտնվում է ռուսների հրետանու կրակի տակ։ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվորեն պաշտպանում են քաղաքը թշնամուց։ Տեղի բնակչությունն օգնում է բանակին. նրանց օգնությամբ հնարավոր է եղել գրավել թշնամու տանկերը»,-գրում է կայքը։