Բրյուսելի փողոցներում այսուհետև մեքենաների թույլատրելի արագությունը կազմելու է 30կմ/ժ։ Այդ մասի հաղորդում է ՌԻԱ-նովոստի գործակալությունը։
Այս որոշման արդյունքում քաղաքային իշխանությունները ակնկալում են, որ փողոցերում այսուհետև անվտանգ կլինի, իսկ աղմուկը կդադարի։ Բացի այդ, իշխանությունները հույս ունեն, որ մեքենա ունեցողները արդեն կսկսեն վարել հեծանիվ կամ կօգտվեն հասարակական տրանսպորտից։
The Brussels Times-ը գրել է, որ հունվարի 1-ից կիրառվող այս սահմանափակումը վերաբերում է քաղաքի փողոցների մեծ մասին։ Այս կանոնից բացառություն են կազմելու տրանսպորտային բարդ հանգույցներ ունեցող մայրուղիները, որոնցում արագությունը կսահմանվի 50-70 կմ/ժ։
Բնակելի տարածքներում ավտոմեքենաների համար արագությունը սահմանվելու է 20կմ/ժ։
Արագության սահմանափակումը վերաբերում է բոլոր տրանսպորտային միջոցներին, նույնիսկ՝ հեծանիվներին։ Ընդհանուր կանոնից բացառություն են կազմելու տրամվայները։