ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան, նաև Լեռնային Ղարաբաղ՝ կենտրոնանալով հակամարտությունից տուժած մարդկանց իրավունքների իրավիճակի վրա։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակից:

Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ավարտին կհրապարակվի հայտարարություն: