ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով հետաձգված չվերթների թիվը մեկ օրում գերազանցել է 10 հազարը

Նոյեմբերի 9-ին Միացյալ Նահանգներում շաթդաունի հետևանքով առաջացած ավիակարգավարների պակասը հանգեցրել է 2700-ից ավելի ավիաչվերթի չեղարկման և ավելի քան 10 200 չվերթի ուշացման։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, շաթդաունը շարունակվում է արդեն ռեկորդային 40-րդ օրը։

Շատ դաշնային աշխատակիցների նման՝ ավիակարգավորներն էլ շաբաթներ շարունակ չեն ստացել աշխատավարձը։ Վարչակազմը արդեն հայտարարել է մի շարք խոշոր օդանավակայաններում ավիափոխադրումների ծավալների սահմանափակման մասին։

Դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ պետական ֆինանսավորման բացակայության պատճառով։ Դրան հանգեցրել է Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծախսային մի շարք հոդվածների, այդ թվում առողջապահության ոլորտի ֆինանսավորման շուրջ համաձայնության բացակայությունը։