Մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26.ԱՀ ԿԳՄՍՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Եղանակային աննախադեպ պայմանների հարուցած դժվարություններից ելնելով՝ մարտի 21-ի դպրոցական պարապմունքներն ու մանկապարտեզների աշխատանքը տեղափոխվում է մարտի 26 (շաբաթ):

Հաջորդող օրերի պարապմունքների վերաբերյալ լրացուցիչ որոշում կկայացվի վաղը՝ ըստ եղանակային պայմանների ու ձյան մաքրման աշխատանքների արդյունքների:

Այս մասին հայտնում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: