Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանց հասցեատերը Բաքվի նախագահական նստավայրում է․ Գարիկ Սարգսյան

Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ
Հեղինակ MediaLab

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավի ու կորստի քաղաքական կապիտալիզացիայի շրջանակներում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հերթական հիմարությունն է բստրել, հիմա էլ պնդում է, թե Քյարքին տալիս են, Սյունիք գնալ չի լինելու։

Իհարկե, մարդկանց ամենօրյա ռեժիմով խաբելու, վախի ու տեռորի մթնոլորտում պահելու համար Բագրատյանն ու մնացած 16-ը ոչնչի, անգամ բացահայտ ստի առաջ կանգ չեն առել և կանգ չեն առնելու, բայց ես վստահ եմ, որ նրանց գործողությունները ինչպես հարկն է գնահատում են մեր քաղաքացիները։

Հարգելի քաղաքացիներ, արարատցիներ, սյունեցիներ, Տիգրանաշենին (Քյարքիին) ոչինչ չի սպառնում, Բագրատյանի խոսքերին ուշադրություն մի դարձրեք, դրանք սովորաբար մի հասցեատեր ունեն՝ այն էլ Բաքվի նախագահական նստավայրում։

Հ.Գ. «Ազգափրկիչներին» հարցրեք, եթե իրենք այդքան ինֆորմացված են, թող մեզ ասեն նաև Տիգրանաշենի (Քյարքիի) «հանձնելու» կոնկրետ օրը։ Այդ դեպքում, «հանձնելու» հաջորդ օրը, ես իրենց հրավիրում եմ Քյարքի` խաշ ուտելու։

Չնայած իրենց հետ նույնիսկ մատաղ ուտելու չարժե գնալ»։